NSS Labs-ի փորձագետների կողմից կատարած հետազտության մեջ նշվում է, որ ամենաանվտանգը վեբ-սերֆինգի տեսանկյունից կարելի է համարել Internet Explorer 10 բրաուզերը:
Հենց այս բրաուզերն է ճանաչել ամենաշատ թվով վնասակար կայքերը և վտանգավոր հղումները: Այսպես հետազտության ընթացքում Microsoft բրաուզերը հայտնաբերել է այդպիսի հղումները 99.96% դեպքերում: Երկրորդ տեղը անվտանգության մակարդակով զբաղեցրել է Google Chrome (տարբերակ 25 և 26): Apple Safari և Mozilla Firefox-ը հայտնվել են երրորդ տեղում: Ամենացածր ցուցանիշը անվտանգության առումով ցույց է տվել Opera բրաուզերը, որը կարող է տարբերակել վնասակար բաղադրությունը միայն 1.87 % դեպքերում: