Պոդոլսկում ավտովթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանը որոշել է հրաժարվել իր իրավապաշտպանների` Ալեքսանդր Մալցևի, Էրիկ Չաբանովի և Վլադիմիր Սվիրիդովի ծառայություններից:

Ինչպես հայտնի է դարձել МК-ին Հարությունյանը հինգշաբթի օրը քննիչներին պաշտոնական նամակ է գրել, որտեղ խնդրել է, որ իր շահերը ներկայացնեն այլ իրավապաշտպաններ այդ թվում Ռուբեն Մարկարյանը և Վլադիմիր Անիսկինը:

Ինչպես պարզաբանել է փաստաբան Ալեքսանդր Մալցևը այս որոշումը ամենայն հավանականությամբ կայացվել է Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո: Հարությունյանի և նրա գործընկեր Հարությունյանի իրավապաշտպանների կողմից պայմաններից մեկը Ռուսաստանում հայերի միության կողմից զոհվածների ընտանիքին 1 մլն, իսկ տուժածների ընտանիքներին 500.000 ռուբլի տրամադրելն է: Կարճ քննարկումներից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել էր, որ այժմ Հարությունյանի շահերը կներկայացնի Ռուսաստանում հայտնի Ռուբեն Մարկարյանը և նրա անձանակազմը:

«Այն ինչ ես կարող էի, ես արել եմ. փոխեցի հասարակության մտածելակերպը,որ սա սպանություն չի եղել, այլ անզգուշության պատճառով կատարված հանցագործություն և այստեղ խոսքը գնում է համապարփակ մեղքի մասին»,- նշել է MK-ին Մելցևը և ավելացրել, որ նոր փաստաբանների հաջողություն է մաղթում, իսկ Հրաչյաին հանգստություն և համբերություն, քանի որ դա միայն սկիզբն է: