Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ի առավոտյան սկսել է հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների դեմ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հանդիպումներին:
Հավաքին հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները միացել են թիմին, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հավաքը մեկնարկել է ֆուտբոլիստների թեստավորումով: Երեկոյան ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզում՝ Խոակին Կապառոսի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին: