Աշնանային եւ գարնանային շրջանում կորոնավիրուսը հեշտությամբ ապրում է միջավայրում: Գիտնականներն այս եզրակացությանն են հանգել` համեմատելով կորոնավիրուսի տարածման մակարդակը տարվա տարբեր ժամանակահատվածներում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են bioRxiv-ում:

Lenta.ru-ի փոխանցմամբ` գարնանն ու աշնանը տարբեր մակերեսների վրա կորոնավիրուսի մասնիկներն ապրում են միջինում 17-ից 30 ժամ, իսկ ամռանը` 2-ից 5 ժամ: COVID-19-ի նոր բռնկումներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս աշնանը անձնական հիգիենայի բարձր մակարդակ պահպանել եւ պարբերաբար ախտահանել պոտենցիալ վարակված մակերեսները:

Ավելի վաղ Mount Auburn հիվանդանոցի (ԱՄՆ) մասնագետները պարզել էին, որ համեմատաբար բարձր ջերմաստիճանի (10 աստիճանից բարձր) պայմաններում վիրուսն ավելի կարճ է ապրում, բացի այդ, դրա մասնիկներն ապաակտիվանում են բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության ներքո: Մնացած գործոնները, օրինակ` օդի խոնավությունը, գրեթե չեն ազդում COVID-19-ի տարածման վրա: Բացի այդ, ըստ գիտնականների, վիրուսի տարածման ամենացածր հաճախականությունը նկատվել է մինչեւ 10 աստիճան ջերմաստիճանի պայմաններում եւ դրա աճից 5 օր առաջ: