Չինաստանի հրշեջների աշխատանքը իր մեջ շատ մեծ վտանգ է պարունակում և պահանջում է հատուկ պատրաստականություն: Այնքան էլ հեշտ չէ միշտ կարողանալ ժամանակին օգնության հասնել ահազանգերի դեպքում: Նրանք, ովքեր մտածում են, որ չինացի հրշեջների ծառայությունը սահմանափակվում է միայն ծառերից կատու իջացնել և մարել կրակները խորը սխալվում են :

Լեոնին նահանգի հրշեջները կատարում են բարեգործական աշխատանք և լողացնում են ինը տարեկան երեխային: Տղան 150 կիլոգրամ է և ֆիզիկապես չի կարողանում հասնել մինչև լոգարան: Այդ պատճառով տղային լողացնելու համար մայրը ստիպված է լինում կանչել հրշեջներին, ընդ որում ամենայն հավանականությամբ ամեն օր: Այս մասին նշում է Pravda.ru-ն: