ՀՀ վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտելիքի հզորությունն առաջին անգամ հասկացա առաջին աշխատանքիս (14 տարեկան էի) փոքր աշխատավարձն ստանալիս: Իհարկե, շատերն են ասում, որ կրթությունը լավ բան է, բայց կրթության ուժը և կարևորությունն ամենալավը հասկանում ես սեփական փորձով:
Մեծ աշխատանքիս դիմաց առաջին փոքր աշխատավարձս ստանալուց հետո, որոշեցի, որ միայն կրթությունն է, որ կարող է ինձ հնարավորություն տալ նախ բարեկեցիկ կյանքով ապրել և հետագայում հասկանալ տնտեսական անհավասարության և եկամուտերի բաշխման բացը (income inequality gap). թե, օրինակ, ինչու են բժիշկներն ստանում x եկամուտ, իսկ երգիչներն ու երգչուհիները` 50x:


Կրթությունն է նաև, որ օգնում է հատկապես կանանց և աղջիկներին չհանդուրժել իրենց հանդեպ անհավասար և խտրական վերաբերմունքը: Ես այն համարում եմ աշխարհի ամենահզոր զենքը:


Ցավալի է, որ այսօր աշխարհում շատ երեխաներ զրկված են լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից:


Իհարկե, ես շատ երջանիկ եմ, որ իմ ընտանիքում կրթությունը անսահման արժևորված է:
Շնորհավոր գիտելիքի և դպրության օր»: