Ամերիկացի գիտնականները պարզել են, որ փականով դիմակները կամ դիմավահանները չեն կանխում կորոնավիրուսի տարածումը, հայտնում է Physics of Fluids գիտական ամսագիրը:

Փորձի ընթացքում մասնագետները պարզել են, որ արտաշնչած կաթիլների և մասնիկների հոսքերն առանց խոչընդոտների շարժվում են դիմավահանի սահմանների երկայնքով։

Ժամանակի ընթացքում դրանք տարածվում են ամբողջ միջավայրում, չնայած ոչ այն խտացված տեսքով, ինչ սկզբնական շրջանում: