Համացանցի ֆեյսբուքյան տիրույթում առցանց վիճաբանություն է սկսվել դերասան Սոս Ջանիբեկյանի ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանի միջև: Թե ստույգ ինչն է եղել վիճաբանության բուն թեման, հայտնի չէ, սակայն 2 ժամ առաջ Սոս Ջանիբեկյանը Մհեր Մկրտչյանին քննադատող գրառում էր կատարել՝ մասնավորապես գրելով. «Իսկ ապեր, Մհեր Մկրտչյան կամ տղա ջան, որ ժամանակին փող էիր ուզում, որ հեղափոխության մասին ֆիլմ նկարեիր, այ «ապեր», չտվեցին Քեզ, հիմա հակահեղափոխականներից որ փող ես վերցրել ու պտի նկարես, Քեզ տղա համարո՞ւմ ես:
Մեծ փորով տղա ես, Քեզ Ձիգ պահի:
20 տարի թատրոնիդ ռեմոնտ անելու փողերը կերան չարեցին, հիմա անում են, գոհ չե՞ս:
Ոբշմ, ճիշտը ճիշտ ա:
Մեկ էլ մեծ մարդ ես, էդքան սաղիս հետևից մի խոսա` ամոթա»:
Նրան ի պատասխան Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոս ջան... մի նյարդայնացիր)))..
Սոս ջան... դու տեղյակ չես ոչ իմ անցյալից, ոչ իմ ներկայից, ոչ իմ կյանքից, ոչ իմ ֆինանսներից` մի անցիր կարևոր մի գիծ, երբ գրածդ քո դեմ դուրս կգա:
Սոս ջան... ես երբեք չեմ մեկնաբանում քո կյանքը:
Սոս ջան... հաջողություն քեզ»: