Հայաստանում սեպտեմբերի 4-ին նշում են Փրկարարների օրը: Սեպտեմբերի 4-ը Փրկարարների օր է հայտարարվել Կառավարության՝ 2008 թ. որոշումով:

Տոնի առթիվ փրկության ծառայության բոլոր աշխատակիցները շնորհավորանքներ են ստանում ղեկավարությունից ու գործընկերներից, կազմակերպվում են հանդիսավոր ու տոնական միջոցառումներ, որոնց ժամանակ հատուկ աչքի ընկած փրկարարներին պարգեւներ ու հուշանվերներ են շնորհվում:


Հայ փրկարարները արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման մեծ փորձ ունեն: 1988-ին նրանք Խորհրդային միությունից հազարավոր այլ կամավորների հետ միասին փրկել են երկրաշարժից տուժած բազմաթիվ բնակիչների կյանքեր: Սպիտակի երկրաշարժի գլխավոր դասերից մեկը դարձավ Հայաստանում ու ԽՍՀՄ մյուս հանրապետություններում փրկարարական ծառայությունների ստեղծումը: