ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դպրոցականների արձակուրդներին․
«ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը:
Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար՝ չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու և ուսումնական գործընթացը կազմակերպելու համար։ Այսպիսով, սովորողները դասի կգնան շուրջ մեկուկես ամիս եւ կունենան աշնանային երկշաբաթյա արձակուրդ՝ նոյեմբերի 2-15-ը ներառյալ, երկրորդ արձակուրդին կգնան ևս շուրջ մեկուկես ամիս դասերից հետո՝ արդեն ամանորին։ Սա թույլ կտա դեպքերի աճի պարագայում անհրաժեշտ դադար առնել, բայց նաև վերսկսել ուսումնական գործընթացը։
Հուսանք, որ երկրորդ կիսամյակում համաճարակային իրավիճակն ավելի բարենպաստ կլինի և կկարողանանք մեծ ինտենսիվությամբ լրացնել ուսումնական տարվա անելիքները»։
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող...
Posted by Zhanna Andreasyan on 2020 թ. սեպտեմբերի 4, ուրբաթ