«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Ալեն Սիմոնյանին տեսնում եմ՝ կլինի Ազգային ժողովի միջանցքներում, կլինի հեռուստացույցով, թե Թումանյանի «SAS»-ում, մտքիս առաջինը երգչուհի Ջուսի տեսահոլովակն է գալիս, որտեղ Ալենը ակվարիումի մեջ շատ նուրբ սողում է։


Հետո քայլում եմ, ընկնում եմ մտքերով և էլի հանգիստ չի տալիս ինձ մեկ այլ փաստ, թե ինչպես է իմ երկրի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խրոխտ ձայնով ասում, թե ինչպես են իրեն ասել «ԲԱՐԵՒ ԲՕԶ-ի ՏՂԱ»։


Հետո հիշում եմ, թե ինչպես Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանը նրան ասաց անբարոյականի վաստակ, իսկ երկու օր անց նա մեկ մետր հեռավորության վրա կնոջը հարիր պահվածքով լեզվակռիվ էր անում հենց նույն անձի հետ։
Հետո հիշում եմ, թե ինչպես էր իմ երկրի ԱԺ փոխնախագահը դատապարտում թաղային հեղինակություններին և գողական բարքերով ապրող տղերքին մինչև հեղափոխությունը, սակայն հեղափոխությունից հետո՝ խորհրդարանական ընտրություններում հենց այդ տղերքը նրան դարձրին ՀՀ ԱԺ փոխնախագահ։


Հետո ականջներիս մեջ նրա և լրագրողի բանավեճն է, որում Ալեն Սիմոնյանը բարակ և հուզված ձայնով արդարացնում է իր և իր կոլեգաների ստացած պարգևավճարները, որոնք հասարակ ժողովրդի հասանելիք են։


Երբ այսքանը մտքովս անցնում է, նկատում եմ, որ Ալենը 3 օր առաջ մեկ այլ «Range»-ով էր, իսկ այսօր այլ և նորից հարց է առաջանում, թե ինչպե՞ս են իմքայլականները խաբել իմ խեղճ ժողովրդին, ինչպե՞ս են մարսելու այս ամենը։
Ալեն Սիմոնյան մի հարց եմ քեզ ուզում տալ. այսքանից հետո դու չես ամաչո՞ւմ, որ Գագիկ Ծառուկյանի մասին ինչ որ միտք կամ կարծիք ես հայտնում։
Կներես եղբայր, մակարդակդ շատ ցածր է, ախր քեզ «ԲՕԶ-ի ՏՂԱ»-ով են բարևում, լուծիր քո խնդիրները, ապրիր քո կյանքով, որ չհիշենք այն ամենը ինչը Քեզ կստիպի ամաչել։


Ոչինչ, սա էլ կանցնի, չնեղվես»։