Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, օգոստոսի 1-ին սկվելու է Երևանի 26-ամյա բնակիչ, նախկինում դատված Հովհաննես Հովհաննիսյանի գործով դատավարությունը: Այս մասին մենք իմանում ենք Datalex տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության, Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ մարտի 11-ին ժամը 14:00-ի սահմաններում տեսնելով փողոցում միայնակ քայլող իր ծանոթ Կարինե Բեժանյանին, վերջինիս առևանգելու նպատակով իր տրամադրության տակ գտնվող Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայից վերցրել է պտուտակահանը, այն սեղմել Կ.Բեժանյանի մեջքին որպես զենք, բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս կամքին հակառակ նստեցրել է ավտոմեքենան, նրան ծեծի ենթարկելով տեղափոխել է Նուբարաշեն 6 փողոցի 1/9 հասցեի մոտակայքում գտնվող ամայի տարածք և ավտոմեքենայի սրահում Կ.Բեժանյանի կամքին հակառակ, բռնություն գործադրելով և սպառնալիքներ հասցնելով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: