Մարդու օրգանիզմում ջրի պահանջը երկրորդ տեղում է թթվածնի պահանջից հետո։ Ջուրը կարգավորում է մարմնի ջերմաստիճանն ու զանգվածը, սննդարար նյութերը հասցնում է բջիջներին, անպետք նյութերը դուրս է հանում օրգանիզմից, կալորիաներ, ճարպ ու խոլեստերին չի պարունակում, ախորժակը սանձում է, օգնում օրգանիզմի ինքնամաքրմանը և ճարպերի պահեստավորմանը։ Ահա թե ինչու օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար ահրաժեշտ է մշտապես մաքուր ջուր խմել։
Օրգանիզմի պահանջն է օրը 1,5-2 լիտր ջուր։ Բայց որոշ դեպքերում անհրաժեշտ է ավելացնել ծավալը։ Ահա 4 պատճառ դրա համար։
1․ Ավելորդ քաշ
Քաշի ակտիվ կորուստը պահանջում է ջրի օրական չափաբաժնի ավելացում (30 մլ ջուր՝ ամեն կիլոգրամին)։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության ամեն ժամի համար ձեզ լրացուցիչ հարկավոր է 1-3 բաժակ ջուր։
2․ Շոգ կամ ցուրտ
Շոգ (+24-ից բարձր) և ցուրտ (+5-ից ցածր) եղանակին ավելի շատ ևջուր է պահանջվում՝ մարմնի ջրային հավասարակշռությունն ու ջերմաստիճանը կարգավորելու համար։
3․ Սպիտակուցային դիետա
Օրաբաժնում սպիտակուցների ավելացմանը զուգընթաց ավելանում է նաև ջրի պահանջը։ Առավոտյան քնից արթնանալուն պես 1 բաժակ ջուր խմելը նպաստում է օրգանիզմի մաքրմանը։
4․ Դուք սուրճ եք խմում
Կոֆեին պարունակող ըմպելիքները (թեյ, սուրճ) օրգանիզմից հեռացնում են հեղուկը, ուստի ջրի առավոտյան նորմային պետք է ավելացնել 200 մլ ջուր՝ ամեն մի բաժակ (150-200 մլ) կոֆեին պարունակող ըմպելիքին զուգահեռ։ Հյութերը, կոմպոտները, ապուրները ջրին չեն փոխարինում։
Ջուրը թեթևակի սառեցրած խմեք․ այդպես օրգանիզմն ավելի հեշտ է յուրացնում։ Ջրազրկման առաջին նշանը հոգնածությունն է։ Եթե օրգանիզմը մշտապես չի համալրվում ջրի անհրաժեշտ պաշարով, կուտակվում են թույներ, ընկնում է դիմադրողականությունը, խախտվում են նյութափոխանակությունն ու մարսողությունը։ Միանգամից շատ ջուր մի խմեք (200 մլ-ից ավելի), քանի որ այն միանգամից օրգանիզմից դուրս կգնա առանց օգուտ տալու։ Ջուրը կում-կում խմեք ամբողջ օրվա ընթացքում, ցանկալի է՝ չգազավորված։
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը