Կառավարությունն կհաստատի Հարկային օրենսգրքում ու հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Այս փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվականի մայիսի երեսունմեկը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույ ժերն ու տու գանքները ։
Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրականացնել ևս մեկ համաներում՝ կապված գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձնատուն, արտադրական, հասարակական կամ այլ առևտրային տարածք) օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների հետ՝ պայմանով, որ օրենքի ընդունումից սկսած՝ 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը։
Անհրաժեշտությունը կայանում է այն բանի մեջ, որ շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից և ներկայում ունեն կուտակված հարկային պարտավորություններ։
Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում.