Երևանի ավագանին այսօր քննարկել է հարցն, ըստ որի՝ պետք է համաձայնություն տրվեր Երևան քաղաքի Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը:
Նշվել է, որ Մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» հ.46-Ա կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի որոշման համաձայն՝ 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Հրաչի Վարդանյանի հեղինակային նախագիծը: