Երեքշաբթի AstraZeneca ընկերությունը հայտարարել էր COVID-19-ի դեմ պատվաստանյութի գլոբալ փորձարկումների կասեցման մասին, ներառյալ վերջին փուլի խոշոր փորձարկումները՝ փորձարկումների մասնակցի անհասկանալի հիվանդության պատճառով, հայտնում է Reuters-ը։
Օքսֆորդի համալսարանի կողմից մշակվող պատվաստանյութը դիտարկվում էր որպես կորոնավիրուսի դեմ պայքարի առաջատար թեկնածուներից մեկը, եւ փորձարկումների կասեցումը մթագնում է տարեվերջին պոտենցիալ ծավալման հեռանկարները, ինչի մասին ավելի վաղ հայտնում էր մշակողը։
Դեղագործական ընկերությունը հայտարարել է, որ փորձարկումները կամավոր է կասեցրել, որ անկախ կոմիտեին թույլ տա ուսումնասիրել անվտանգության տվյալները, եւ հիմա աշխատում է քննարկվող միակ միջոցառման արագացման վրա, որպեսզի նվազագույնի հասցնի փորձարկումների անցկացման ժամկետների վրա ցանկացած պոտենցիալ ազդեցությունը։
«Սրանք սովորական գործողություններ են, որոնք անցկացվում են մեկ փորձարկման ժամանակ պոտենցիալ անհասկանալի հիվանդության դեպքում»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։
Հիվանդության բնույթի եւ դրա առաջացման ժամանակի մասին չի նշվում, սակայն հայտնի է, որ փորձարկման մասնակիցը, հավանաբար, կառողջանա, նշում է Stat News-ը։
ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկման վարչությունը տեղի ունեցածը որակել է որպես իրադարձություն, որի դեպքում կան թեստավորվող դեղամիջոցի հետ հնարավոր կապի ապացույցներ։
Ըստ New York Times-ի զեկույցի, որը վկայակոչում է իրավիճակին ծանոթ աղբյուրին, Մեծ Բրիտանիայում բնակվող մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է լայնակի միելիտ՝ բորբոքային համախտանիշ, որն ախտահարում է ողնուղեղը եւ հաճախ առաջանում է վիրուսային ինֆեկցիաների հետեւանքով։
Առայժմ հայտնի չէ՝ հիվանդությունն արդյոք ուղղակի կապ ունի՞ AstraZeneca ընկերության պատվաստանյութի հետ։