Հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, որը թույլ է տալիս բացահայտել համագործակցության նոր ոլորտներ, դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները: Այս մասին, այսօր ՌԴ տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանը:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերից առաջ նման հանդիպումները լավ հնարավորություն են աշխատանքներն ամփոփելու եւ հետագա անելիքները քննարկելու առումով: Նա շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին եւ հայ գործընկերներին փոխըմբռնման եւ արդյունավետ աշխատանքի համար:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական գործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Սանկտ-Պետերբուրգում այս տարի աշնանը:
Հանդիպմանը հաջորդել է քննարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը: Արձանագրությունն ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից` ՀՀ վարչապետ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության անունից` ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի նախագահ Մաքսիմ Սոկոլովը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					