Համաճարակային նոր կարգավորումների մասին Համակարգող խորհրդի նիստից հետո ասաց կառավարության վարչակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլին: Ըստ այդմ՝ վաղվանից սոցիալական միջոցառումները կարգելվեն ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում:
«Հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը՝ վերադառնում ենք նախկին սահմանափակումներին: Վաղվանից արգելվելու են հարսանիքների, հիշատակի ու տարեդարձի օրերին նվիրված միջոցառումները: Այս սահմանափակումները գործում են փակ տարածքներում, իսկ վաղվանից այն կվերաբերի նաև բաց տարածքներում անցկացվող վերոհիշյալ միջոցառումներին»,- ասել է Մեզվրիշվիլին:
Հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը՝ որոշում է կայացվել սահմանափակել ավելի քան 200 մարդու մասնակցությամբ մշակութային և սպորտային միջոցառումները:
Նրա խոսքերով, կանոնակարգերը չպահպանելու դեպքում կգործեն համապատասխան պատժամիջոցներ: