Ռեժիսոր, հեռուստահաղորդավար Սուրեն Շահվերդյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում տեղեկացնում է, որ Հաղթանակի զբոսայգու տարածքում ծառեր են կտրվել, իսկ տեղում երկնաքերեր են կառուցվում։ Շուտով «Մայր Հայաստանի» ետևի մասում երկնաքերեր են հայտնվելու: Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Սուրեն Շահվերդյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ:
«Երբ քաղաքից «Մայր Հայաստանին» նայես, այն կլին արդեն փոքրիկ «Մայրիկ Հայաստան», որովհետև ետևի մասում երկնաքերեր են հայտնվելու»,-ասել է նա՝ հավելելով, որ արվում է այն, ինչ չպետք է անել.
«Թող կոտրվեն այն մարդու մատները, ով ստորագրել է այս նախագիծը, որի արդյունքում անտառի փոխարեն երկնաքերեր են հայտնվելու «Մայր Հայաստանի ետևի մասում»:
Մանրամասները՝ տեսանյութում։