«Ֆեյսբուք» սոցկայքում ստեղծվել է «Երթուղային վարորդների անկախ ահրմիության աշխականքային խումբ»: Ըստ նախաձեռնության հեղինակների՝  

Նպատակ՝ Հանրային տրանսպորտի վարորդների արհմիություն ստեղծել

Վարորդների աշխատանքային իրավունքների խնդիրները հանրային օրակարգ բարձրացնել

Վարորդների աշխատանքային պայմանների բարելավման հասնել (աշխատանքային ժամեր, եկամուտ)  

Առաջին շրջանի գործողություններ

Առաջին փուլում գնալու է վարորդների համոզելու աշխատանք, որպեսզի ուզենան արհմիություն ստեղծել

Երկրորդ փուլը կլինի միության իրավական ձեւակերպումը

Երրորդ փուլը արդեն խնդիրների հստակ ձեւակերպումներ եւ տարբեր գործողություններ` գործադուլ, միտինգներ, իրազեկում եւ այլն

Թռուցիկ պատրաստել վարորդների աշխատանքային իրավունքի մասին  և կոչ անել ինքնակազմակերպվելու

Ընտրել մի 4-5 գիծ, գնալ վերջին կանգառները և զրուցել վարորդների հետ, համոզել արհմություն կազմակերպել

Ուսումնասիրել արհմիություն ստեղծելու համար իրավական հիմքը եւ ձեւերը

Ունենալ հստակ պատկերացում, թե որքանով են խախտվում վարորդների իրավունքները, քանի ժամ են աշխատում, որքան են վճարվում, իրականում ու դա կայուն հիմք կհանդիսանա իրավախախտումները ի հայտ բերելու համար.