Վերջերս համացանցը գրավեց Մարիամ Փաշինյանի «սեքսուալ» վիդեոն։ Ոմանք սկսեցին հայհոյել, ոմանք՝ նշել, որ դա նրա անձնական կյանքն է, ոմանց կարծիքով էլ նա ընդամենը երեխա է։
Մարիամին թերևս կարելի է արդարացնել։ Սակայն այդ հանգամանքը որևէ կերպ չի փոխում առկա իրողությունը։
Իսկ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, որին ակնհայտորեն չպետք է դուր գան իր աղջկա սեքսուալ հատկությունների վերաբերյալ հանրային քննարկումները, չի կարողանում այդ ամենի դեմն առնել։ Նիկոլը, փաստացի, չի կարողանում զսպել սեփական կնոջն ու դստերը:
Չմոռանանք նաև մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումները Աննա Հակոբյանի «փախուստի» և գիշերվա երկուսին ալկոհոլի ազդեցության ներքո տուն վերադարձի մասին։
Ի վերջո, այս ընտանիքի քաջագործություններն այնքան հանրային են ու շատ, որ առանձին թվարկելու իմաստը բացակայում է։
Արդյո՞ք նույնիսկ սեփական ընտանիքի անդամների վրա ազդեցություն չունեցող մարդը կարող է ղեկավարել մի ամբողջ երկիր, լինել բանակի գլխավոր գերագույն հրամանատար։
Թվում է, թե մանրուքներ են, բայց դե, ինչպես կասեր մեծն Փաշինյանը, սատանան մանրուքների մեջ է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.vardanich/posts/2964438243660402