Իրանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացնում մի քանի ուղղություններով՝ Հորմուզի նեղուցի արևելյան ջրերում, Մակրանի ափերին, Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսում: «Զոլֆաղար 99» զորավարժություններն իրականացվում են այդ տարածաշրջանի այլ երկրների հետ համատեղ: Դրանք մեկնարկել են երեկ և տևելու են 3 օր:
Զորավարժություններում ներգրավված են սուզանավեր, ավիատեխնիկա, այդ թվում իրանական անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, ներառյալ արբանյակակիր հրթիռ: