Լուրերը հաստատվել են. մոդել Անաստասիա Ռեշետովան հայտարարել է, որ բաժանվել է ռեփեր Տիմատիից։ Նա Instagram-ում հրապարակում է արել, որով հայտնել է բաժանման մասին, սակայն չի նշել պատճառը։
«Այս տարին շատերի համար ամրության ստուգում դարձավ, սակայն մեր միությունն այն չհաղթահարեց։ Մենք այլեւս մի ամբողջ, ամուսին ու կին չենք, միասին չենք ապրում։ Վեց հիանալի տարիներ մեր հանդիպման առաջին պահից մինչեւ այս ամառ։ Մենք լավագույն ընկերներ էինք, սիրահարներ, զուգընկերներ։ Մեր միջեւ շատ բան է եղել, եւ դա հիանալի է։ Այդ հարաբերությունները բազմակողմանի էին, լի ու զգացմունքային։ Բայց այս կյանքում հավիտյան ոչինչ չկա, եւ ամեն ինչ ավարտվելու կարողություն ունի։
Ես փոխվել եմ, կյանքի հանդեպ իմ հայացքները՝ եւս։ Կեղտոտ բամբասանքից խուսափելու համար անմիջապես ասում են, որ օտար մարդիկ ներգրավված են, եւ «բումարգանի» մասին կարող եք մոռանալ։ Այն, թե ինչպես է եղել այն ժամանակ ու հիմա, գիտենք միայն մենք, եւ ավելի մանրամասն բացատրեկու իմաստ չեն տեսնում։ Ես չգիտեմ, թե հետո ինչ լինի, բայց այս պահին ուզում եմ ամբողջ էներգիան այլ հուն ուղղել։ Ես հավատում եմ, որ կհաջողվի մեր հարաբերությունները վերածել իդեալական ծնողական տանդեմի հանուն Ռամտիրի։ Շնորհակալ եմ քեզ ամենի համար, ինչ արել ես ինձ համար, սիրո ու անվերջ աջակցության համար։ Նրա համար, որ 18-ամյա փոքրիկից ինձ դարձրիր այնպիսին, ինչպիսյն հիմա եմ։ Ներիր անցյալի համար։ Ես խոստանում եմ մոր որդուն դաստիարակել հոր հանդեպ սիրո պայմաններում»,- գրել է նա։
Երկրպագուները նշել են, որ Անաստասիան ու ռեփերը գեղեցիկ զույգ էին, իսկ մի մասն էլ ափսոսանք է հայտնել կատարվածի առնչությամբ։