Ներկայացնում ենք Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նոր հրամանով բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններից մի քանիսը.
1.խուլ-համրությունը (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը)
2.մտավոր հետամնացությունը կամ հոգեկան խանգարումները
3.կոգնիտիվ խանգարումները
4.դեմքի վնասվածքը կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտությունը
5.ծխելը, խմելը և սնվելը: