Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանական «բեսպրեդելի» ցանկացած դրսևորման համար պատասխանատու է դառնում երկրի վարչապետը

Ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղազարյանը հայտարարություն է տարածել իր հանդեպ ոստիկանական բռնությունների մասին, ինչի հետևանքով ստացել է ախտորոշում՝ կրծքավանդակի փակ վնասվածք, թոքերի սալջարդ, կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ։
Ինչքան հասկանում եմ՝ Ղազարյանը նույնսիկ չի կասկածվում կոնկրետ հանցագործություն կատարելու մեջ։


Սակայն նույնիսկ այս հանգամանքը պակաս կարևոր է, որովհետև անգամ հանցագործների պարագայում ոստիկանությունում պետք է բացառվեն խոշտանգումները, ծեծի միջոցով ցուցմունք կորցելու արատավոր պրակտիկան։


«Նոր Հայաստանի» և «բարեփոխումների» մասին խոսակցությունները մնացել են PR-ի մակարդակի վրա, որովհետև ինստիտուցիոնալ հարթության վրա Հայաստանում պահպանվում է մեկ մարդու իշխանությունը՝ սուպերվարչապետական համակարգը, որը ոստիկանությունը դուրս է դնում խորհրդարանական վերահսկողությունից։ Ըստ այդմ՝ ոստիկանական «բեսպրեդելի» ցանկացած դրսևորման համար պատասխանատու է դառնում երկրի վարչապետը»։