ԱՄՆ-ի պետական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը  և  Բաքվում ԵԱՀկ-ի գրասենյակը քննադատել են ադրբեջանցի գրող Ակրամ Այլիսլի դեմ հետապնդումները, որը իր «Քարե երազներ» գրքում պատմում է հայերի կոտորածի մասին ճշմարտությունը: Գրում է Voskanabat.info կայքը:

 «Մենք սատարում և հարգում ենք խոսքի ազատությունը: Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտականությունները և ապահովել պարոն Ակրամ Այլիսի և այլ քաղաքացիների անվտանգությունը»,- ասել է Նուլանդը:

 Ինչպես հայտնում է ադրբեջանական «Ազատության» ռադիոկայանը, Ակրամ Այլիսը նամակ է հղել Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակին, որտեղ նշված է, որ իր և իր ընտանիքի հասցեին հնչում են «սպանության, ականջը կտրելու, ողջ այլելու և ծեծի ենթարկելու» սպառնալիքներ:

 Արտահայտելով անհանգստությունը` Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակը կոչ է անում Ադրբեջանաի կառավարությանը երկրում ապահովել խոսքի ազատությունը և իրավունքը և մարդու այլ իրավունքների անվտանգությունը: