Կիրակի երեկոյան Իտալիայի հարավում ավտոբուսի վթարի պատճառով զոհվել է 38 մարդ: Այս մասին փոխանցում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով տեղական լրատվական միջոցներին:
Համաձայն փրկարարների տեղեկատվության առավոտյան տեղի ժամով 7-ի տվյալներով վնասվածք ստացած տաս ուղևորներ հոսպիտալացվել են, ընդ որում նրանցից շատերը գտնվում են ծանր վիճակում:
Ընդհանուր առմամբ ավտոբուսից դուրս է բերվել 36 զոհի մարմին, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում:
Ճանապարհային ոստիկանության տվյալներով դեպքը տեղի է ունեցել Նեապոլ-Կանոզա ճանապարհի վրա Մոնտեֆերտո Իրպինո բնակավայրի մոտ: Ականատեսների վկայությամբ ամենայն հավանականությամբ առաջացել են խնդիրներ արգելակման համակարգի հետ կապված: Ավտոմայրուղով ընթանալիս նա բախվել է մի քանի ավտոմեքենայի,ինչից հետո դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը: Վարորդը մահացել է տեղում:
Տեղական լրատվամիջոցները, հղում կատարելով հրշեջ ծառայություններին, որոնք փրկարարական աշխատանքներ են կատարում դեպքի վայրում, հայտնում են, որ տուրիստական ավտոբուսում գտնվել է 48 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ: Նրանք վերադառնալիս են եղել Նեապոլ հարևան Ապուլիա շրջան կրոնական ուխտագնությունից: