Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայերի և Եզդիների տարբերությունը․․․
Միջին վիճակագրական եզդու տունը արտաքին տեսքից համեստ է, հիմնականում որևէ բանով աչքի չընկնող, հասարակ է և համեստ, բայց ներսում այն նման է միջնադարյան թագավորական պալատի՝ ոսկեգույն զարդաքանդակներով, շքեղ և ամբողջությամբ փայտից կահույքով։
Միջին վիճակագրական հայի տունը արտաքին տեսքից հիմնականում թագավորական պալատ է, դեպի փողոց նայող ճակատային մասը ամենաթանկ երեսպատման սալիկներով սարքած, հնարավորինս շքեղ զարդաքանդակներով դարպասներ ու ճաղավանդակներ, բայց ներսում կարող է մի աթոռ չլինել, որ նստես, շատ հաճախ ճաքճքած գաջով պատեր են, հիմնականում էժան լամինատե կահույք է։
Ցավալի իրողություն է, բայց մեր երկու բարեկամ ժողովուրդների՝ հայերի ու եզդիների այս բնավորությունը դարերի ընթացքում հոգեկերտվածքում նստվածք տված մտածողության է վերածվել։
Եզդին միշտ փորձել է դրսի համար իրեն խեղճ ցույց տալ, որպեսզի չթալանվի արաբների, թուրքերի և այլոց կողմից, իսկ ներսում անընդհատ կուտակել է նեղ օրվա համար։
Հայերս, տևական ժամանակ մեր հայրենիքում լինելով «երկրորդ կարգի ժողովուրդ», անընդհատ փորձել ենք ինքնահաստատվել, և նաև դա է պատճառը, որ կառուցում ենք բարձր պարիսպներ, շքեղ ճակատային մասով տներ, գնում թանկարժեք մեքենաներ, բայց ներսում չկա բովանդակություն։ Կարևորը՝ ցույց տանք, որ մենք ունենք։
Հույս ունեմ, երկու ժողովուրդներն էլ կկարողանան հաղթահարել այս բարդույթները և քայլել բովանդակության ճանապարհով։