Չկա մի մարդ, ով չի երազում հարթ և առանց խնդիրների մաշկի մասին: Մաշկային խնդիրների դեմ պայքարի միջոցներն աճում են սնկի նման, բայց արդյո՞ք դրանք օգտագործողին որևէ օգուտ տալիս են, դժվար է ասել: Սովորաբար մարդիկ կուլ են տալիս գովազդի խայծը, ձեռք բերում գովազդվող հրաշք միջոցը, բայց արդյունքն այդպես էլ երազանք է մնում:
Այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել մի շատ պարզ, բայց շատ օգտակար բաղադրատոմս, որը կարող եք պատրաստել ինքներդ` առանց մեծ գումարներ ու ժամանակ ծախսելու:
Ձեզ հարկավոր է `
-կոկոսի յուղ
-մի քանի կաթիլ եթերային յուղ (ցանկացած տիպի)- эфирное масло
Վերցրեք հարիչը և որևէ հարմար ամանի մեջ լավ հարեք կոկոսի յուղը: Այնուհետև ավելացրեք եթերային յուղի կաթիլները:
Այսպիսի բան դուք չեք գնի ոչ մի խանութում: Քնելուց առաջ քսեք մաշկի պրոբլեմատիկ հատվածներին, իսկ առավոտյան լվացվեք կամ, եթե տանից դուրս չեք գալու, օրվա մեջ կարող եք նորից քսել:
Աղբյուր՝ BlogNews.am