Հոլանդական ներկերի և ծածկույթների պրեմիում ապրանքանիշ հանդիսացող Dulux-ը հայտարարել է 2021 թվականի գլխավոր գույնը: Հաջորդ տարվա գույնը հողային-բեժ երանգն է՝ Brave Ground-ը, գրում է Dezeen-ը: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այդ ունիվերսալ գույնն արտացոլում է բնության ուժը:


Dulux-ը խորհուրդ է տալիս տարվա գույնը համարձակորեն օգտագործել ցանկացած ինտերիերում: Այն կստեղծի խաղաղության և մեկուսացման զգացողություն:
Brave Ground-ի ընտրության վրա ազդել է COVID-19 համավարակը:


«Համաշխարհային համավարակի հետևանքով մարդկանց բնակավայրերի հետ կապված առաջնահերթությունները, ինչպես նաև կենսական և և աշխատանքային պայմանները փոխվել են: Brave Ground գույնը, որը ներառված է ColourFutures 2021 ներկապնակում, մարդկանց հնարավորություն կտա ստեղծել տարածություններ, որտեղ նրանք կկարողանան հանգստանալ և վերալիցքավորվել»,- նշել է Dulux UK-ի ստեղծագործական տնօրեն Մարիաննա Շիլինգֆորդը: