Հայ ձեռնարկատեր Խաչիկ Ղազարյանի ընտանիքի դաժան սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 28-ի գիշերը Ստավրոպոլի շրջանում: Լիսոգորսկայա Գեորգև շրջանում անհայտ անձինք դիմակներով ներխուժել են հայ ֆերմերի տուն և գնդկահարել նրա կնոջն ու երեխաներին: Երկու դեռահասներն էլ մահացել են, իսկ կինը գտնվում է հիվանդանոցում, անձամբ ինքը կենդանի է մնացել:
Ինչպես նշում է ՆԳՆ շրջանային վարչությունը դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 01:00-ին:«Հարձակման պատճառով ձեռնարակատիրոջ 11 ամյա աղջիկը ստացված վնասվածքներից մահացել է տեղում, իսկ նրա կինն ու 16 ամյա տղան ծանր հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են: Առավոտյան ժամը 05:30-ին դեռահասը մահացել է բժշկական կենտրոնում: Այժմ Գերգևյան շրջանում հայտարարվել է «Վուլկան 4» ծրագիր հանցագործին բռնելու նպատակով:
Московский комсомолец-ի աղբյուրների համաձայն Լիգորսկայա շրջանում 45 ամյա Խաչիկ Ղազարյանը ապրում է Պոդգորնոյ փողոցում: Ղազարյանը ունի ցուլերի բուծման ֆերմա, բացի դա նաև փոքրիկ խանութ` Վերխնիյ փողոցում:
Հարձակման պահին զրուցակիցներից մեկի խոսքերով դեպքի պահին ձեռնարկատերն անձամբ գտնվել է լոգարանում: Երբ նա լսել է, որ տանը սկսվել է հրաձգություն դուրս է թռել պատուհանից, ինչն էլ փրկել է նրա կյանքը:
Իսկ Ղազարյանի կինը 44 ամյա Թամարա Շուշանյանը այդ ժամանակ հեռուստացույց է դիտել: Տանը գտնվել են ևս երկու մարդ 2002 թվականին ծնված աղջիկը և 1997 թվականին ծնված տղան: Երեքն էլ գնդակահարվել են : Ականատեսներից մեկի վկայությամբ հարձակվողը երկուսն է եղել: Չնայած պաշտոնական մարմինները դեռևս նշում են, որ մեկն է եղել: