Ամերիկացի հայտնի մոդել Էմիլի Ռատակովսկին լուսանկարիչ Ջոնաթան Լեդերին մեղադրել է սեքսուալ ոտնձգությունների մեջ։ New York Magazine-ում Էմիլին սյունակ է գրել, որտեղ պատմել է դեպքի մասին։
Նրա խոսքով՝ լուսանկարչի տանը նկարահանումներ են եղել, և ինքը պետք է գիշերեր այնտեղ։ Գինի խմելուց հետո Էմիլին թմբիրի մեջ է եղել։ Մոդելը պատմել է, որ համբույրներ չի հիշում, բայց հիշում է՝ ինչպես է լուսանկարիչը մատներն իր մեջ մտցրել, ինչից հետո Էմիլին դուրս է հանել դրանք, իսկ Ջոնաթանը փախել է վերին սենյակ։
Լուսանկարչի ներկայացուցիչն ամեն ինչ տեղում հերքել է ու մեղադրել Էմիլիին կեղծ լուրեր տարածելու մեջ։