Համացանցում հայտտնվել են բացառիկ կադրեր, որտեղ Գագիկ ԾառուկյաՆն առաջարկում է խմել Սերժ Սարգսյանի կենացը:

Դեկտեմբերի 26-ին ՀԱՕԿ-ը պարգևատրել է 2013 թվականի լավագույն մարզիկներին: Միջոցառման ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է հոտնկայս խմել բացակա Սերժ Սարգսյանի կենացը:


Հիշեցնենք, որ 2011 թվականի փետրվարի 12-ին կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5-րդ համագումարը: Համագումարի հյուրերն էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կոալիցիոն գործընկերները, ինչպես նաև ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները:

Համագումարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ միաձայն վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը: 2012 թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6–րդ արտահերթ համագումարը։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում