«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆիրդուսի փողոցի կամ 33 թաղամասի կառուցապատման համար պայքարը շարունակվում է: Մեր տեղեկություններով՝ այդ տարածքի նկատմամբ հավակնություններ ունի նաև հայտնի զինավաճառ, «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը:
Վերջինս իշխանության հովանավորությամբ պատրաստվում է այդ տարածքի կառուցապատման մեջ մեծ ներդրում իրականացնել, և թերևս այս ծրագրի մասին էր ակնարկում վարչապետ Փաշինյանը, երբ խոսում էր խոշորածավալ ներդրումային ծրագրի մասին, որը պետք է աշխուժացնի տնտեսությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: