«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան: Օրինակ՝ տավարի միսը շուրջ 4 հազար դրամ արժե (անցյալ տարի 3200 դրամ արժեր): Խոզի մսի գինը չի փոխվել՝ ի տարբերություն գառան մսի, որը թանկացել է 500 դրամով (մոտ 20 տոկոս): «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կարտոֆիլ չի ներկրվի, սակայն կարտահանվի:
Այսօր կարտոֆիլ վաճառվում է մեկ կիլոգրամը 80 դրամով, բայց գները մի փոքր կբարձրանան (հավանաբար մինչև 100 դրամ), քանի որ շուրջ 1500 տոննա կարտահանվի Իրան և Վրաստան: Կաթի գները կարող են բարձրանալ մինչև 150 դրամ: Իսկ թռչնամիսը շարունակում է ներմուծվել, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում պահպանել գները, և դրանք նույնը կմնան մինչև տարեվերջ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: