ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ծնողներ, դիմում եմ ձեզ, որովհետև գիտեմ՝ ինչքան անհանգիստ եք ձեր երեխաների համար, նրանց ամեն քայլով ուրախանում եք, ամեն խնդրով՝ անհանգստանում։
Դիմում եմ որպես ծնող, ով նույնպես ունի մինչև 12 տարեկան երեխա, ով գնում է սովորական պետական դպրոց, շաբաթը երեք օր, դնում է դիմակ, ախտահանում ձեռքերը, հետևում կանոններին։
Ես գիտեմ, որ անցյալ գարնանը ձեզնից շատերը, հեռավար կրթության լավ կողմերի հետ մեկտեղ, ինչպես և ես՝ ոչ որպես պաշտոնյա, բայց որպես ծնող, տեսել են խնդիրները, հասկացել են՝ ինչ կարևոր է դպրոց գնալը, առկա ուսուցումը։
Վստահ եմ՝ դուք էլ հասկանում եք՝ դպրոցների անցումը տոտալ հեռավար կրթության մեր երեխաների զարգացման մի մեծ բաց է ձևավորում, որը լրացնելը շատ մեծ ջանք է պահանջելու՝ առանց երաշխավորված արդյունքի։
Դպրոց գնալը այսօրվա գերխնդիրն է։
Մեր բոլորիս խնդիրն է։
Որովհետև արդյունքում տուժելու են մեր երեխաները։ Այնպես, ինչպես մենք դեռ չենք էլ կարող կանխատեսել։ Իսկ դրա ազդեցությունը հանրային զարգացման վրա, վստահաբար, դեռ երկար ու շատ բազմաշերտ իրեն զգացնել կտա։
Սիրելի՛ ծնողներ, մենք ոչ միայն սովոր ենք ասել, որ կրթությունը կարևոր է, այլ կրթությունն իրապես կարևոր է մեզ բոլորիս համար։
Պահենք կանոնները, որ գնանք դպրոց։
Սա է միակ կոչն ու խնդրանքը։ Իրական վտանգը ոչ թե կանոն պահելու, այլ դրանք չպահելու հետևանքում դպրոց գնալու անհնարինության մեջ է»։
Սիրելի ծնողներ, դիմում եմ ձեզ, որովհետև գիտեմ՝ ինչքան անհանգիստ եք ձեր երեխաների համար, նրանց ամեն քայլով ուրախանում եք,...
Posted by Zhanna Andreasyan on 2020 թ. սեպտեմբերի 18, ուրբաթ