Ամերիկայի Սան Անտոնիա գազանանոցում ծնված երկգլխանի կրիայի անունով էջ է բացվել Facebook-ում:
Կրիան, որը ծնվել է հունիսի 18-ին, ստացել է Թելմա և Լուիզա կեղծանունը:
Գազանանոցի աշխատակիցները նշում են, որ Թելմա աջակողմյան գլխի անունն է, իսկ Լուիզա` ձախակողմյա: Գազանանոցի հաճախորդները կարող են տեսնել կրիային ակվարիումներից մեկում:
Ինչպես նշում է Корреспондент պարբերականը սոցցանցում Թելմայի և Լուիզային էջում առաջին գրությունը հայտնվել է հուլիսի 23-ին: Այդ էջում տեղադրվում են հետաքրքիր հոդվածներ կրիաների կյանքի մասին, արտասովոր կրեաների լուսանկարներ և այլն:
Անհատական տվյալների հատվածում նշված է, որ կրիան արդեն ավարտել է կարմրականջ կրիաների դպրոց(Slider High School) և կրիաների համալսարանը(University of Turtledome):
Գազանանոցի ներկայացուցիչ Կրեյգ Փելքը նշել է, որ Թելման և Լուիզան իրեն հիանալի է զգում և ուտում է երկու բերանով էլ: