Lragir.am-ը գրում է. Ռուս հասարակական գործիչ Միխայիլ Խոդորկովսկու հետ ասոցացվող Դոսյե կենտրոնը հրապարակել է զեկույց այն մասին, թե Մոսկվան ինչպես է փորձում միջամտել հարեւան երկրների, այդ թվում Հայաստանի ներքին գործընթացներին գործակալների ցանցի միջոցով, որքան գումար է վճարվում նրանց, ով է անհատապես հետեւում վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ այլն։
Ըստ զեկույցի, գործընթացն ուղղորդվում է Կրեմլից, ՌԴ նախագահի վարչակազմի Արտասահմանյան երկրների հետ միջռեգիոնալ եւ մշակութային կապերի վարչությունից, որը գլխավորում է հետախուզության գեներալ Վլադիմիր Չեռնովը։ Նշվում է, որ նա ամենամեծ հաջողությունների հասել է Հայաստանում, որտեղ գործակալական բացահայտ եւ քողարկված մեծ ցանց է գործում, գործակալներ կան պետական բոլոր կառույցներում։ Ընդ որում, Մոսկվան չի վախենում լրտեսների բացահայտումից, քանի որ ՀՀ ԱԱԾ-ն պարզապես ՌԴ ՖՍԲ-ի «մասնաճյուղն» է, ասվում է զեկույցում։
Չեռնովի ապարատում Հայաստանի հարցերով զբաղվում է նրա խորհրդական Դմիտրի Ավանեսովը։ Զարմանալի կլիներ, եթե Հայաստանի «կուրատորն» այլ ազգանուն ունենար՝ ռուսները վաղուց Հայաստանի ուղղությամբ օգտագործում են հայկական ազգանուններ ունեցող անձանց։
Դոսյեի հրապարակած փաստաթղթերից հետաքրքրություն է ներկայացնում գործակալ ոմն Սվետլանա Մաքսիմովայի գրությունը, որտեղ ասվում է, որ մինչեւ օգոստոս չհաջողվեց չեզոքացնել Նիկոլ Փաշինյանին։ Նշվում է, որ վարչապետի դեմ Հայաստանից մատնագրեր է ուղարկում նաեւ Կանդիդատ (Թեկնածու) կեղծանունով անձը։
Այստեղ հետաքրքիր է այն, որ նախատեսվում էր մինչեւ օգոստոս լուծել Նիկոլ Փաշինյանին չեզոքացնելու հարցը։ Դա հետաքրքիր է նրանով, որ Հայաստանի «ընդդիմության» տարբեր ներկայացուցիչներ մայիս-հունիսին մամուլում հայտարարություններ էին անում, թե Նիկոլ Փաշինյանին մնացել է երկու ամիս։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					