Սայաթ-Նովա-Նալբանդյան խաչմերուկների բակում հերթական հյուրանոցի կամ ռեստորանի շինարարությունը  ժամանակավորապես  սառեցվել է: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց բնակիչ Ալբերտ Գևորգյանը:

«Պատգամավոր Գարեգին Նուշիկյանը միջնորդել է քաղաքապետին, քաղաքապետը որոշել է սառեցնել մինչև  մասնագետներից խումբ կստեղծվի և որոշում կկայացվի  հնարավոր է  այստեղ շինարարություն  իրականացնել, թե ոչ», - նշեց նա:

Բնակիչը հավելեց, թե համոզված է, որ քաղաքապետարանի խումբը  կհամոզվի, որ այն շենքը, որը նախատեսված էր կառուցել, այստեղ բացառվում է: «Որովհետև նման տեղ չկա, պայմաններ չկան,  կարծում եմ քաղաքապետը ճիշտ որոշում կկայացնի», - նշեց նա:

Հիշեցնենք, որ YerevanNews.am-ը  տեղեկացրել  էր, որ Սայաթ- Նովա – Նալբանդյան  խաչմերուկների բակում «Լարկո գրուպ» ՍՊԸ-ն պատրաստվում էր կառուցել բազմաֆունկցիոնալ շենք, ինչին դեմ էին բնակիչները և դիմել էին  բազմաթիվ անձանց և կառույցների` խնդրի լուծման համար: Նրանք ընդվզում էին, քանի որ շինարարության համար պետք է օգտագործվել երեխաների համար նախատեսված  խաղահրապարակը:

 

Լուսանկարը` Հայկ Բիանջյանի