Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատգամավորի անձեռնմխելիությունը մինչև հատուկ պահպանվող օբյեկտի գրավումն է, ինչպիսին է Ռադիոյի շենքը։


Այս քայլը 2018-ին լիարժեք հիմք էր Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու համար, սակայն Սերժ Սարգսյանը դա չարեց։


Սերժը, որ անհիմն փակել էր Շանթին, մոգոնել «Տոնածառի գործ», փակել Ժիրայր Սեֆիլյանին, փակել Վոլոդյա Ավետիսյանին՝ հանկարծ խնայեց Նիկոլ Փաշինյանին ու իր մի քանի ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻՆ, ովքեր լրագրողներից քիչ էին (տեսանյութի սկզբում տեսեք, թե խորամանկ Իոանիսյանն ինչպես է ոտքը կախ գցում. գիտի, որ ներսում զինված ոստիկաններ են, ու հատուկ պահպանվող օբյեկտ ներխուժելու համար կարող են գյուլլել):
Սա հիշեցրեք պարոն Փաշինյանին ու հասկացրեք, որ Էս օրվանից գոնե ինձ հայտնի էր, որ հեղափոխության գործով Նիկոլը միայնակ չէ, նրա հետ նույն գործին էր առնվազն ևս մեկը՝ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը»։