Նորաձևության դիզայներ Վիկտորիա Բեքհեմի երկրպագուները քննադատել են նրան՝ մերկ կրծքով մոդելի լուսանկարի համար: Այն հայտնվել է աստղի Instagram-ում Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում նոր հավաքածուի ցուցադրությունից մի քանի օր առաջ: Բաժանորդները լուսանկարն «անճաշակ» են անվանել և պահանջել են այն հեռացնել կայքից:
Instagram-ի կանոնների համաձայն սոցցանցում արգելվում է մերկ մարմնի ցուցադրումը, եթե խոսքն արվեստի գործերի մասին չէ: Բացառություն է արվում կտավների և քանդակների համար:
Վիկտորիա Բեքհեմն իր նորաձևության ապրանքանիշը գործարկել է 2008թ.-ին: Դրանից առաջ նա Spice Girl խմբի մենակատար էր: Նախկին երգչուհու կարողությունը գնահատվում է 335 միլիոն ֆունտ ստեռլինգ: