Սեպտեմբերի 20-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի չարաբաստիկ, ժողովրդի կողմից «մահաբեր» անունը ստացած ճանապարհահատվածում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21:40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկները: Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները ամուսիններ էին:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					