Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այժմ ընթանում է Վարդան Սեդրակյանի գործով հերթական դատական նիստը:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը դատարանից, նիստի ժամանակ վիճաբանություն է սկսվել: Ամբաստանյալներ Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը դատական նիստի ժամանակ սկսցին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել Պարույր Հայրիկյանի ազգականների հասցեին: Դատավոր Գագիկ Պողոսյանը դատարանից դուրս հրավիրեց ազագականներից մեկին: Այս պահին դեռ պարզ չէ հայհոյելու պատճառը:
Նշենք նաև, որ Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց մեղադրականը` 3 մեղադրյալներից պահանջելով 43 մլն 424 հազար ՀՀ դրամ վնասի փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: