Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Եվրոպայում աղջիկը մինչև 20 տարեկանը կույս լինի, ընկեր ունեցած չլինի, ինքը կամաչի իր ընկերուհիներից, իրեն կթվա, որ իր հետ ինչ-որ բան այն չի։ Իսկ եթե դա շարունակվի մինչև 22-23 տարեկանը, ինքը կընկնի դեպրեսիայի մեջ, կգնա հոգեբանի մոտ, դա կհամարի ինչ-որ լուրջ խնդիր, կանհանգստանա, գիշերները չի քնի... Իսկ Հայաստանում աղջիկներ կան մինչև 25-26 տարեկան ընկեր չեն ունեցել, հարաբերություն չեն ունեցել ու ոչ միայն դա նորմալ են համարում, դեռ մի բան էլ ասում են. «Արժանի մարդ չկա, ում ես կվստահեմ ու կտրվեմ» ու նենց տոնով են ասում, իբր լավ բան են անում։
Բա որ էդպես էլ առանց հարաբերություն մնում են մինչև 30 տարեկա՞նը։ Ժողովուրդ ջան, իրոք մարդ կա, որ մտածում ա, որ դա նորմա՞լ ա։ Եթե դու մինչև 25 տարեկան չես հանդիպել ո՛չ մի մարդու, որը արժանի կլիներ, որ դու իրեն տրվեիր, ուրեմն խնդիրը քո մեջ է։
Մի բան էլ ասեմ. եթե Եվրոպացի ծնողը տեսնի, որ իր 20 տարեկան աղջիկը դեռ երբեք ընկեր չի ունեցել, ինքը հոգեբանորեն կաջակցի իր աղջկան, կքաջալերի այնպես, որ աղջիկն ազատվի բարդույթներից և ընկեր ունենա, սեքս ունենա, դառնա լիարժեք մարդ։
Չափից ավելի երկար կույս մնալը նորմալ վիճակ չի ո՛չ աղջկա համար, ո՛չ տղայի համար։ Կրկնում եմ, մարդը պիտի ապրի լիարժեք կյանքով։ 20-ից հետո կուսությունը ես համարում եմ անիմաստ ինքնախարազանում։ Դրանից վնասվում է թե՛ ձեր հոգեբանությունը, թե՛ ֆիզիկական ու ճանաչողական խնդիրներ եք ունենում։
Ի դեպ ես լուրջ կասկածներ ունեմ, որ չափից երկար կուսություն պահելը սպանում է մարդու լոգիկան։ Որովհետև ես հենց էս թեմաներով խոսում եմ, շատ աղջիկներ ինձ ասում են բառացիերոն նույն նախադասությունը. «Բա ի՞նչ անենք, ամեն պատահածի հետ քնե՞նք»։ Այսինքն էդ աղջիկները էնքան հեռու են լոգիկայից, որ լուրջ մտածում են, որ կա՛մ պիտի կույս մնան, կա՛մ ամեն պատահածի հետ քնեն։ Այսինքն միջին տարբերակ չկա իրանց համար։ Էդ նույնն ա, ոնց մարդը երբեք խնձոր կերած չլինի, ասես՝ խնձոր կեր, ասի՝ ի՞նչ անեմ, աշխարհում ինչքան խնձոր կա, ուտե՞մ։ Այսինքն լոգիկայից զուրկ են, կներեք, բայց ուրիշ բացատրություն ես չեմ կարում գտնեմ։
Բայց ամենակուրիոզ բանը ինձ մի անգամ մի աղջիկ ասաց։ Ասում ա՝ ես շատ զգացմունքային եմ, եթե մի անգամ քնեցի տղու հետ, չեմ դիմանա, սաղ քաղաքի հետ կքնեմ։ Սենց որ սեքս չեմ ունեցել, ինձ կարում եմ զսպեմ:
Ինչևէ, տխուր ա Հայաստանում վիճակը։ Մեր երկրին սեքսուալ հեղափոխություն ա պետք, որ մարդիկ ազատ ապրեն և իրենց կյանքը իզուր չփչացնեն անիմաստ կոմպլեքսներով»։