ՌԴ մեկնելու ցանկություն հայտնող քաղաքացիները, որոնք մի քանի գիշեր է լուսացնում են Կառավարության բակում եւ հացադուլ են հայտարարում, երեկ էլ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Մեզ շատ ջերմ ընդունեց։ Մենք ներկայացրինք իրադրությունը. ասացինք, որ այս 200 հոգու մեկնելը հապճեպ է, պետք չի սպասել։ Պարոն վարչապետը խոստացավ ինչ-որ մի հարցում մեզ աջակցել»,- ասացին ակցիայի մասնակիցները։


Նրանք շեշտեցին, որ մանկահասակ երեխաներն իրենց հետ Կառավարության բակում չեն գիշերում. «Ապատեղեկատվություն է տարածվում, թե մեզ հետ գիշերում են երեխաները, չկա նման բան»։