Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սա ադրբեջանական քարոզչամեքենայի գլուխգործոցներից մեկն է։ Կարդացեք, հաստատ չեք փոշմանի Արցախի Ազգային անվտանգության ծառայության «բլանկով» (ենթադրում եմ, որ այդ կառույցի բլանկները ուրիշ ձևի են) պաշտպանության նախարարությունը «Որոշմամբ» նախազգուշացնում է Արցախի բնակիչներին, որ պատրաստ լինեն արտակարգ տարհանման և իրենց հետ վերցնեն միայն անհրաժեշտ իրերը ։
Որոշումը «հաստատված է» ԱԱԾ կադրերի բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով
Ով գիտի...Իսկ միգուցե Ադրբեջանում իսկապես պետանվտանգության ծառայության կադրերի բաժինն է զբաղվում տարհանման աշխատանքներով` այն էլ պաշտպանության նախարարության որոշմամբ.. ․»։