ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հորդորում է տվել չչարաշահել վիտամինները պանդեմիայի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Պետք է շատ զգույշ լինել վիտամինների շատ բարձր չափաբաժիններ ընդունելուց։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս խորհրդակցել բժշկի հետ, վիտամինների բարձր քանակը կարող է առաջացնել տարբեր անբարենպաստ դրսևրորումներ»,- ասաց Վույնովիչը:
Նա դրա փոխարեն կոչ է արել օգտագործել մրգեր ու բանջարեղեն, որոնցում «բնական վիտամիններ» են պարունակվում։
Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է ավելի քան 32 մլն հիվանդ, գրեթե 24 մլն մարդ ապաքինվել է, իսկ ավելի քան 980 հազար հիվանդ մահացել է: