Ադրբեջանական զինված ուժերը օդային միջոցների կիրառմամաբ և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման, այս պահին էլ բավական թեժ մարտական գործողություններ են ընթանում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ։ Հասցրել է հրթիռային և ավիացիոն հրետանային հարվածներ ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին։ Կան որոշակի ավերածություններ և կորուստներ, դրանք հիմնականում չնչին են», -ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Զորահավաքի որոշման մասին, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, կանդրադառնան հետագայում։