Պարզվում է, որ դեռևս մեր ժամանակներում կարելի է հանդիպել մարդկանց անցյալից: Տրանսիլվանիայի լեռներում գտնվող ռումինական գյուղերից մեկի բնակչուհի 84 ամյա Իոնա Ռոմոշան իր ամբողջ կյանքը ապրել է առանց էլեկտրոէներգիայի, սառնարանի, լվացքի մեքենայի, հեռուստացույցի և ռադիոյի: Ինչքան մեծ է եղել բժիշկների զարմանքը, երբ սրտի կաթվածի պատճառով հիվանդանոց տեղափոխված կինը ինքնավստահ հարցրել է Նիկոլայ Չաուշևսկու առողջության մասին:

Բնականաբար բժիշկների կարծել են, որ նրանց է այցելել հերթական խելագարը, սակայն հետագայում բացահայտվել են բոլոր հանգամանքները: Պարզվել է, որ կինը իրականում ապրում է տեղեկատվական վակումի մեջ և ոչինչ չգիտի, թե ինչ է տեղի ունենում հիմա աշխարհում:

Պարզվել է, որ Իոնա Ռոմոշան Տրանսիլվանիայի Տարսա գյուղից մինչև այժմ չի հավատում, որ Նիկոլայ Չաուշևսկու ռեժիմը տապալվել է և բռնապետը գնդակահարվել: Նա իր ամբողջ կյանքը ապրել է առանց էլեկտրոէներգիայի, սառնարանի, լվացքի մեքենայի, հեռուստացույցի, ռադիոյի և միայն անցյալ տարի ստիպված է եղել լեռներից իջնել քաղաք 35 տարվա ընդմիջումից հետո, երբ ստիպված է եղել սրտի կաթվածի պատճառով տեղափոխվել հիվանդանոց:

Իոնայի խոսքերով իր կյանքի գլխավոր հարստությունը Աստված, իր այծերը և հողն է: Կինը երկու անգամ եղել է ամուսնացած, ունի թոռներ, սակայն չի ցանկանում փող ծախսել նրանց տեսակցության համար: Այժմ կինը ստանում 20 եվրոյից ավել թոշակ, սակայն խնամքով պահում է փողերը սկսած խորհրդային շրջանից:

Հիշեցնենք, որ Նիկոլայ Չաուշևսկու ռեժիմը Ռումինիայում տապալվել է 1989 թվականին: Այն ժամանակ նրան և նրա կնոջը դատապարտել էին գնդկահարման` մեղադրելով ժողովրդի ցեղասպանության և պետական իշխանության անկայունության մեջ: