Արցախի Հանրային Հեռուստատեսությունը ռեպորտաժ է հրապարակել երեկ երկրում տեղի ունեցած պսակադրությունից: Հոլովակը, որը հրապարակվել է հեռուստատեսության ֆեյսբուքյան էջում, վերնագրված է. «Հարսանիք՝ պատերազմի ժամանակ»:
«Արցախում դա նոր բան չէ: Ազատամարտիկներից շատերն են իրենց կյանքի թերևս ամենապատասխանատու քայլը հենց պատերազմի օրերին կատարել: Հայրերի օրինակին որդիներն են հետևում: Հայրերն էլ՝ դեմ չեն»,- նշվում է տեսանյութին կից: